«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կլինեն Ծառուկյանի հետ

Կլինեն Ծառուկյանի հետ
14.02.2017 | 01:01

Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքը փլուզվում է, և ավերակների վրա կառուցվում է մեկ այլ ավերակ։ Մինչ այս ուժը նորից կպառակտվի ու կմիավորվի, դրանից պոկված ՀԴԿ-ն և «Երրորդ հանրապետությունը» արդեն իրենց անելիքներն են հստակեցնում։


Մեր տեղեկություններով, այս երկու ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի դեպ, մինչ այդ էլ նրանք դրական էին վերաբերվում Ծառուկյանի հետ համագործակցությանը, և այսպիսի որոշումը խիստ կանխատեսելի էր։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ